Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Deutsche Bank-ը կարող է տուգանվել Իրանի և Սիրիայի հետ համագործակցության համար

Deutsche Bank-ը կարող է տուգանվել Իրանի և Սիրիայի հետ համագործակցության համար
04.07.2014 | 12:07

ԱՄՆ-ը կարող է տուգանել Գերմանիայի խոշորագույն առևտրային Deutsche Bank-ին` այն երկրների հետ համագործակցության համար, որոնց դեմ Վաշինգտոնը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը: ԱՄՆ-ը Deutsche Bank-ին կասկածում է այնպիսի երկրների հետ գործարքներ իրականացնելու մեջ, ինչպիսիք են` Իրանը, Սուդանը և Սիրիան: Կասկածները հաստատվելու դեպքում Deutsche Bank-ին խոշոր չափի տուգանք է սպասում:

Ֆրանսիայում Societe Generale և Credit Agricole բանկային ընկերությունները ներքին ստուգումներ են անցկացնում դոլարային գործարքների հետ կապված, որոնք կարող են ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների խախտում համարվել: BNP Paribas-ը նման գործարքների պատճառով արդեն տուգանվել է 6,4 մլրդ եվրոյով (մոտ 9 մլրդ դոլար): Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախազգուշացրել էր, որ BNP Paribas-ի նախադեպը կարող է սպառնալ եվրոպական ֆինանսական համակարգի կայունությանը:

Դիտվել է՝ 902

Մեկնաբանություններ